23
06, 2020

«Ակնկալում եմ Իտալիա նախատեսվող առաջիկա պետական այցի շրջանակում հյուրընկալել Ձեզ Քվիրինալյան պալատում». Սերջիո Մատարելլան շնորհավորել է Արմեն Սարգսյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան:

Սրտանց շնորհավորելով Հայաստանի նախագահին՝ իտալացի գործընկերը նրան մաղթել է անձնական ու ընտանեկան բարեկեցություն: «Պահպանում եմ Երևանում և Հռոմում մեր հանդիպումների մասին ջերմ հիշողությունը, որը վերահաստատում է Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունների կարևորությունը, և սիրով արձանագրում եմ դրանց շարունակական ընդլայնումը:

Ազատության և ժողովրդավարության տենչանքը մեր ժողովուրդների ընդհանուր պատմության հատկանիշն է, որը յուրաքանչյուրիս մեր ուղիով հասցրեց անկախության և հանրապետության»,-նշված է ուղերձում:

Իտալիայի նախագահը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում Իտալիա նախատեսվող պետական այցի շրջանակում նախագահ Սարգսյանին կհյուրընկալի Քվիրինալյան պալատում: 

← Վերադառնալ