Լրատվություն
Շնորհավորական
17
06, 2020
Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի նախագահին` Ազգային տոնի առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի Հանրապետության նախագահ Գուդնի Յոհաննեսոնին` երկրի Ազգային տոնի կապակցությամբ:
Հանրապետության նախագահը մասնավորապես նշել է, որ Հայաստանը կարևորում է Իսլանդիայի հետ փոխշահավետ համագործակցության և բարեկամական հարաբերությունների զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։
Նախագահ Սարգսյանը Գուդնի Յոհաննեսոնին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Իսլանդիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն։