17
05, 2020

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ ծննդյան տարեդարձի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ ծննդյան տարեդարձի առթիվ։

Նախագահ Սարգսյանը ջերմ բարեմաղթանքներ է հղել Ղազախստանի նախագահին՝ վստահություն հայտնելով, որ Հայաստանի և Ղազախստանի միջև ավանդական բարեկամական հարաբերություններն ու փոխըմբռնումը հետագայում ևս նպաստելու է բոլոր ուղղություններով փոխգործակցության խորացմանն՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։ 

← Վերադառնալ