15
05, 2020

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ նախագահ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահը

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը:

«Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակն անգնահատելի ժառանգություն է և մեր ժողովուրդների միասնականության խորհրդանիշը: Խորապես համոզված եմ, որ մեր ժողովուրդների միջև պատերազմական տարիներին արմատացած բարեկամական հարաբերությունները կծառայեն մեր երկրների միջև բազմակողմ համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը»,- մասնավորապես նշել է Ղրղզստանի նախագահը:

 

 

← Վերադառնալ