Լրատվություն
Շնորհավորական
10
05, 2020
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադը:
«Ինձ համար ուրախալի է Ձեզ և Հայաստանի բարեկամ ժողովրդին հղել ամենաանկեղծ սրտագին շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս՝ ցանկանալով Ձեր երկրին հարատև կայունություն, առավել զարգացում և բարգավաճում:
Այդ հաղթանակը կմնա որպես իսկական հայրենասիրության և ժողովրդի վեհության խորհրդանիշ, այն ժողովրդի, որը կարողացավ պաշտպանել իր անկախությունն ու ազատությունը և դիմակայել ագրեսիային՝ գրանցելով պատմության մեջ անմահացած մեծ սխրանքներ»,- ասված է Սիրիայի նախագահի ուղերձում: