Լրատվություն
Շնորհավորական
25
03, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նախագահին՝ երկրի ազգային տոնի առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության նախագահ տիկին Էկատերինի Սակելլարոպուլուին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ եւ մաղթել խաղաղություն և շարունակական առաջընթաց:
«Հայ-հունական դարավոր բարեկամության հիմքում ընկած են մեր ժողովուրդների նույնական արժեքները, պատմամշակութային սերտ առնչությունները և փոխադարձ անկեղծ համակրանքը:
Համոզված եմ, որ Հայաստանի և Հունաստանի միջև արդյունավետ համագործակցությունն ապագայում ևս կամրապնդվի և կընդլայնվի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում»,- ասված է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում: