Շնորհավորական
Նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին:
Նախագահ Սարգսյանը վրաց գործընկերոջը մաղթել է քաջառողջություն և նորանոր հաջողություններ կարևոր առաքելության իրականացման գործում: «Մեր ժողովուրդների բարեկամությունը խարսխված է ամուր հիմքերի վրա: Դարեր շարունակ մենք կողք կողքի կառուցել և արարել ենք՝ նպաստելով մեր տարածաշրջանի տնտեսական, մշակութային և քաղաքակրթական զարգացմանը։
Համոզված եմ, որ փոխշահավետ համագործակցության բարի ավանդույթն ինչպես Հայաստանի և Վրաստանի, այնպես էլ ողջ տարածաշրջանի զարգացման ամուր երաշխիքն է»,- նշված է նախագահի ուղերձում:
Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ ընթացիկ տարում նախատեսված իր այցը Վրաստան նոր լիցք կհաղորդի հայ-վրացական համագործակցությանը՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նորանոր ոլորտներ: