Լրատվություն
Շնորհավորական
24
02, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության նախագահ Կերստի Կալյուլայդին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Նախագահ Սարգսյանի ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ բարեկամական հարաբերությունների և կառուցողական երկխոսության շարունակական ամրապնդումը թե երկկողմ, և թե Եվրոպական միության շրջանակներում։ Հավատացած եմ, որ ընթացիկ տարում Տալլին նախատեսված իմ այցը նոր լիցք կհաղորդի հայ-էստոնական համագործակցությանը՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նորանոր ոլորտներ»: