Շնորհավորական
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի նախագահին՝ երկրի ազգային տոնի առթիվ
Սերբիայի Հանրապետության ազգային տոնի՝ Պետականության օրվա առթիվ, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչին:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Սիրով եմ հիշում 2019 թվականի հոկտեմբերի իմ պաշտոնական այցը Սերբիա, որը հիանալի հնարավորություն էր մեր բարեկամ երկրների միջև համագործակցության ընդլայնման և ամրապնդման համար։
Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի դեսպանության բացումը, մեր երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի վերացման մասին որոշումը, ինչպես նաև սննդարդյունաբերության, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների, նորարարության, արհեստական բանականության ոլորտները նոր հեռանկարներ են ստեղծում առկա փոխհարաբերություններն առավել խթանելու և զարգացնելու համար՝ ի շահ մեր ժողովուրդների»: