Շնորհավորական
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստացել մի շարք երկրների ղեկավարներից
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձներ է ստացել տարբեր երկրների ղեկավարներից։
Նախագահ Սարգսյանին և հայ ժողովրդին իրենց շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն են հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ու կանցլեր Անգելա Մերկելը, Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Խալիֆա բեն Զայեդ Ալ Նահյանը, Քուվեյթի Պետության էմիր Սաբահ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահը, Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսին, Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադը, Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Ջե Ինը, Խորվաթիայի Հանրապետության Նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը, Մարոկկոյի Թագավորության թագավոր Մուհամմադ Վեցերորդը, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: