30
12, 2019

Նախագահ Արմեն Սարգսյանը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձներ է ստանում

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների, միջազգային կազմակերպությունների ղեկավարներից, հայտնի քաղաքական գործիչներից։

Նախագահ Սարգսյանին և հայ ժողովրդին իրենց շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն են հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը, Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեն, Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը, Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանին և փոխէմիր Աբդուլլա բին Համադ Ալ Թանին, ինչպես նաև՝ Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը, «Համաշխարհային առաջնորդության հիմնադրամ»-ի (Global Leadership Foundation) անդամ Թոմ Փիքերինգը, Եվրոպական հարավային աստղադիտարանի գլխավոր տնօրեն Խավիեր Բարկոն։ 

← Վերադառնալ