Շնորհավորական
Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմիր Թամիմ Բին Համադ Ալ Թանիին՝ Կատարի Պետության Ազգային տոնի առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Պետության Էմիր, շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին՝ Կատարի Պետության Ազգային տոնի կապակցությամբ։
«Այս տարի պատիվ ունեցա պաշտոնական այցով գտնվելու Կատարի Պետությունում, ինչպես նաև հանդես գալու որպես բանախոս «Նորարարական կրթության համաշխարհային գագաթնաժողովին» և «Դոհա ֆորումին»:
Վստահ եմ, որ Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Կատարի մուտքի արտոնագրի չեղարկումը, ինչպես նաև արհեստական բանականության, բարձր տեխնոլոգիաների, կրթության և գիտության, զբոսաշրջության, սննդի անվտանգության և այլ բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացումն առավել կամրապնդեն և նոր մակարդակի կբարձրացնեն մեր երկրների միջև բազմակողմ փոխգործակցությունը»,-մասնավորապես նշված է նախագահ Սարգսյանի ուղերձում:
Նա Էմիր Ալ Թանիին հաջողություններ է մաղթել, իսկ Կատարի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն։