Լրատվություն
Շնորհավորական
18
11, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի նախագահին՝ Ազգային տոնի առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի Հանրապետության նախագահ Էգիլս Լևիտսին երկրի Ազգային տոնի առթիվ:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Լատվիայի հետ բարեկամական հարաբերությունների ընդլայնումն ու փոխշահավետ համագործակցության ամրապնդումը։ «Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ, օգտագործելով առկա ողջ ներուժը, հայ-լատվիական փոխգործակցությունը կխորանա և կարձանագրվեն նորանոր ձեռքբերումներ՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտները»,-մասնավորապես նշել է նախագահը:
Նա Էգիլս Լևիտսին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Լատվիայի բարեկամ ժողովրդին` առաջընթաց և բարօրություն: