Շնորհավորական
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄԷ նախագահ Շեյխ Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Շեյխ Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանին Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։
Նա ընդգծել է, որ հայ-էմիրաթյան հարաբերությունները մշտապես աչքի են ընկել առանձնահատուկ ջերմությամբ:
«Մեր բարեկամ երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու տարբեր ոլորտներում սերտ համագործակցությունն այդ ամենի լավագույն վկայությունն են: Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման հաջորդ տարիներին ևս հայ-էմիրաթյան հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել և ամրապնդվել՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների»,- ասվում է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում:
Արմեն Սարգսյանը մաղթել է Շեյխ Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանին քաջառողջություն և հաջողություն, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարեկեցություն։