01
10, 2019

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին երկրի Անկախության օրվա առթիվ:

«Վստահ եմ, որ մեր երկու բարեկամ պետությունների միջև արգասաբեր համագործակցությունը կշարունակի ամրապնդվել և զարգանալ՝ ի շահ մեր երկրների ու ժողովուրդների դարավոր բարեկամության»,- ասվում է շնորհավորական ուղերձում:

Նախագահ Արմեն Սարգսյանը Նիկոս Անաստասիադիսին և Կիպրոսի բարեկամ ժողովրդին մաղթել է խաղաղություն, առաջընթաց և բարօրություն: 

← Վերադառնալ