27
09, 2019

Նախագահ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել Կիպրոսի նախագահին՝ ծննդյան տարեդարձի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին՝ ծննդյան տարեդարձի առթիվ:

Նախագահ Սարգսյանը քաջառողջություն և հաջողություններ է մաղթել Նիկոս Անաստասիադիսին՝ համոզմունք հայտնելով, որ ապագայում ևս համատեղ ջանքերով Հայաստանի և բարեկամ Կիպրոսի միջև արդյունավետ համագործակցությունն ավելի կընդլայնվի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում։ 

← Վերադառնալ