20
09, 2019

«Մեր հանդիպումների հաճելի հիշողություններով և Ձեզ պետական այցով Քվիրինալյան պալատում ընդունելուն սպասելով՝ վերստին հղում եմ իմ ջերմ մաղթանքները». Իտալիայի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Արմեն Սարգսյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Անկախության օրվա տոնակատարություններն ինձ հաճելի առիթ են պարգևում՝ ուղղելու Ձեզ իտալացի ժողովրդի անկեղծ շնորհավորանքները, Հայաստանի Հանրապետության համար բարեկեցիկ ապագայի իմ անձնական բարեմաղթանքների հետ միասին:

Ընդհանուր հարուստ պատմական իրադարձություններից սկիզբ առած Երևանի և Հռոմի խորը բարեկամական կապերն արտառոց հարստություն են, մի ժառանգություն, որից մեր ժողովուրդները շարունակում են օգտվել` միշտ ավելի բուռն և եռանդուն հարաբերություններ կառուցելու ու զարգացնելու համար:

Մեր հանդիպումների հաճելի հիշողություններով և Ձեզ պետական այցով Քվիրինալյան պալատում ընդունելուն սպասելով՝ վերստին հղում եմ անձամբ Ձեր և բոլոր հայերի բարեկեցության իմ ջերմ մաղթանքները»:

← Վերադառնալ