Լրատվություն
Շնորհավորական
01
09, 2019
Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովային՝ ազգային տոնի առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի Հանրապետության նախագահ տիկին Զուզանա Չապուտովային՝ ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ:
Նախագահը մասնավորապես նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Սլովակիայի հետ հարաբերությունների զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում, որի կիրարկումը նոր հնարավորություններ կստեղծի հետագա համագործակցության համար: