01
07, 2019

Նախագահ Արմեն Սարգսյանը Կանադայի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել գեներալ-նահանգապետ Ջուլի Պայետին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կանադայի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Ջուլի Պայետին:

Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Կանադայի միջև առկա քաղաքական և տնտեսական բարձր մակարդակի փոխգործակցությունն առաջիկայում ավելի կխորանա ու կընդլայնվի:

Հանրապետության նախագահը գեներալ-նահանգապետ Ջուլի Պայետին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Կանադայի ժողովրդին` առաջընթաց և բարգավաճում: 

← Վերադառնալ