12
06, 2019

Նախագահ Արմեն Սարգսյանը Ֆիլիպինների նախագահին շնորհավորել է Անկախության օրվա առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆիլիպինների Հանրապետության նախագահ Ռոդրիգո Դուտերտեին երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Նախագահ Արմեն Սարգսյանը հույս է հայտնել, որ երկու երկրների միջև համագործակցությունը կշարունակի զարգանալ և ընդլայնվել:

Հանրապետության նախագահը Ռոդրիգո Դուտերտեին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Ֆիլիպինների ժողովրդին՝ առաջընթաց և բարօրություն։ 

← Վերադառնալ