29
05, 2019

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Լիտվայի Հանրապետության նորընտիր նախագահ Գիտանաս Նաուսեդային

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտանաս Նաուսեդային Լիտվայի Հանրապետության նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ:

«Լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ հայ-լիտվական ավանդական ջերմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթություններում, այդ թվում՝ Եվրոպական միության հետ փոխգործակցության շրջանակներում»,- ասվում է նախագահի շնորհավորական ուղերձում:

Նախագահ Արմեն Սարգսյանը Գիտանաս Նաուսեդային մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Լիտվայի ժողովրդին՝ բարօրություն:

 

← Վերադառնալ