Լրատվություն
Շնորհավորական
13
03, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին՝ Հռոմի Սրբազան Քահանայապետ ընտրվելու տարեդարձի առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին՝ Հռոմի Սրբազան Քահանայապետ ընտրվելու տարեդարձի առթիվ՝ մաղթելով նրան քաջառողջություն և անսպառ կորով իր նվիրական առաքելության իրականացման ճանապարհին:
«Հայաստանում մեծ ակնածանքով են հետևում Ձերդ Սրբության՝ աշխարհում արդարության հաստատմանը, ժողովուրդների հաշտեցմանը, հասարակության խոցելի խմբերի աջակցությանն ուղղված հետևողական ջանքերին:
Մենք սրտագին ջերմությամբ ենք հիշում Ձեր պատմական այցը Հայաստան և երախտապարտ ենք Ձեր աղոթքներում մեզ մշտապես հիշելու համար»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում: