24
02, 2019

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի նախագահ տիկին Կերստի Կալյուլայդին` Էստոնիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ:

Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Էստոնիայի միջև առկա կառուցողական երկխոսությունն ու փոխշահավետ համագործակցությունը կընդլայնվեն և կխորանան։ 

← Վերադառնալ