Լրատվություն
Շնորհավորական
18
12, 2018
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Պետության Էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին երկրի Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով Շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին ամենայն բարիք, իսկ Կատարի ժողովրդին` հարատև խաղաղություն և առաջընթաց:
Նախագահը վստահություն է հայտնել, որ երկու երկրների համատեղ ջանքերը կնպաստեն Հայաստանի և Կատարի հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների: