Լրատվություն
Շնորհավորական
28
10, 2018
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանին՝ երկրի Ազգային օրվա առթիվ:
Նախագահ Արմեն Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Չեխիայի միջև առկա համագործակցությունն ավելի կամրապնդվի, իսկ քաղաքական երկխոսության շարունակականությունը կնպաստի երկու երկրների միջև առկա միջպետական հարաբերությունների հետագա զարգացմանը: