01
10, 2018

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին` երկրի Անկախության օրվա կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, առաջընթաց եւ բարգավաճում:

Հանրապետության նախագահը վստահություն է հայտնել, որ Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ մշտապես զարգացող համագործակցությունը կշարունակի ամրապնդվել եւ ընդլայնվել՝ ի շահ մեր երկու ժողովուրդների:
 

← Վերադառնալ