20
09, 2018

Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահը

Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ալան Բերսեն:

Ուղերձում ասվում է.

«Հայաստանի Հանրապետության Ազգային տոնի, ինչպես նաեւ Անկախության օրվա կապակցությամբ Դաշնային խորհրդի եւ անձամբ իմ անունից սիրով Ձերդ Գերազանցությանը եւ հայ ժողովրդին եմ ուղղում իմ ջերմ շնորհավորանքները: Թույլ տվեք ձեր երկրին հղել երջանկության եւ բարգավաճման իմ ամենաանկեղծ մաղթանքները, ինչպես նաեւ Ձեզ ցանկալ առողջություն եւ հաջողություն:

Ուզում եմ վերահաստատել այն կարեւորությունը, որ իմ երկիրը հատկացնում է Հայաստանի Հանրապետության հետ վստահության եւ բարեկամության կապերի զարգացմանը: Առիթից օգտվելով՝ շնորհակալություն եմ հայտնում նաեւ Երեւանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին հրավերի համար, որին ես պատիվ կհամարեմ հաճույքով մասնակցել: Շվեյցարիան մեծ կարեւորություն է տալիս Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը, որի անդամները հանձնառություն են ստանձնել առաջ մղելու ժողովրդավարությունը, խաղաղությունը, մարդու իրավունքները եւ մշակութային ու լեզվական բազմազանությունը: Գագաթնաժողովը թույլ կտա մեր երկրներին ապագայում ավելի սերտացնել իրենց առանձնաշնորհյալ կապերը»:
 

← Վերադառնալ