Լրատվություն
Շնորհավորական
21
07, 2018
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավորին
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավոր Ֆիլիպին՝ Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ:
Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Կարեւորելով փոխվստահության մթնոլորտում զարգացող հայ-բելգիական հարաբերությունները՝ մենք շահագրգռված ենք խորացնելու եւ ամրապնդելու արդյունավետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության»։