Լրատվություն
Շնորհավորական
09
07, 2018
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կոլումբիայի նորընտիր նախագահ Իվան Դուկե Մարկեսին
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կոլումբիայի Հանրապետության նորընտիր նախագահ Իվան Դուկե Մարկեսին՝ պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Շնորհավորական ուղերձում ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Կոլումբիայի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ եւ ձեռքբերումներ Ձեր պատասխանատու առաքելության ընթացքում:
Վստահ եմ, որ համատեղ աշխատանքի շնորհիվ կհաջողվի նոր շունչ հաղորդել հայ-կոլումբիական երկկողմ հարաբերություններին՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության»: