01
04, 2018

Նախագահի շնորհավորական ուղերձը Հայաստանի ասորական համայնքին Հաբ-Նիսանի կապակցությամբ

Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա` Հաբ-Նիսանի կապակցությամբ
:
Բնության վերազարթոնքի, սիրո և պտղաբերության այս տոնը թող նոր և երջանիկ տարվա սկիզբ դառնա: Թող նոր տարին նոր հաջողություններ, շենություն և լիություն բերի ձեր ընտանիքներին:

Համոզված եմ, որ հայ և ասորի ժողովուրդների բազմադարյա բարեկամությունը շարունակվելու և ամրապնդվելու է: Մենք պատմության ընթացքում ստիպված ենք եղել դիմագրավել բազում փորձությունների և կիսել միմյանց ցավը: Այսօր, բարեբախտաբար, ձեր ուրախությունն ենք կիսում այս գեղեցիկ տոնի կապակցությամբ:
Բոլորիս մաղթում եմ խաղաղ սահմաններ և անամպ երկինք:

Շնորհավոր Հաբ-Նիսան:
 

← Վերադառնալ