30
01, 2018

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի Հանրապետության նախագահ Սաուլի Նիինիստյոյին վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն, հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ երկրի նախագահի բարձր և պատասխանատու պաշտոնում։

«Հայաստանը և Ֆինլանդիան զարգացրել են կայուն գործընկերային հարաբերություններ՝ խարսխված ընդհանուր արժեքների, վստահության և փոխօգնության պատրաստակամության վրա։ Բարձր ենք գնահատում Ֆինլանդիայի հավասարակշռված քաղաքականությունը մեր տարածաշրջանի հանդեպ, միաժամանակ շահագրգռված ենք առավել խորացնելու մեր քաղաքական երկխոսությունն ամենաբարձր մակարդակով»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում։
 

← Վերադառնալ