14
10, 2017

Նախագահը շնորհավորել է Կանադայի Գեներալ-նահանգապետին` պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջուլի Պայետին` Կանադայի Գեներալ-նահանգապետի բարձր և պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել քաջառողջություն և հետագա հաջողություններ, իսկ Կանադայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:

Նախագահն ընդգծել է, որ անցած քառորդ դարի ընթացքում Հայաստանին և Կանադային հաջողվել է կառուցել բարեկամական և բարձր մակարդակի գործընկերային հարաբերություններ՝ հիմնված երկու ժողովուրդների փոխադարձ հարգանքի և վստահության վրա: 

← Վերադառնալ