08
10, 2017

Նախագահը շնորհավորել է Աբել Աղանբեկյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի իսկական անդամ Աբել Աղանբեկյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի՛ Աբել Աղանբեկյան,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ 85-ամյա հոբելյանի առթիվ:

Ձեր հսկայական մասնագիտական փորձով, գիտնականի և ղեկավարի վառ տաղանդով, անառարկելի հեղինակությամբ, երկարամյա գիտական, մանկավարժական և քաղաքական գործունեությամբ Դուք անգնահատելի ներդրում եք ունեցել տնտեսագիտության զարգացման մեջ:

Հայաստանում և Արցախում հպարտանում են Ձեր հաջողություններով և ձեռքբերումներով:

Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ պարոն Աղանբեկյան, քաջառողջություն և բարեկեցություն»:
 

← Վերադառնալ