12
05, 2017

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էդվարդ Միլիտոնյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանին ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ:

«Դուք մեր մտավորականության արժանավոր ներկայացուցիչներից եք՝ բանաստեղծ, որի ստեղծագործությունները հասցեագրված են թե՛ մեծերին և թե՛ փոքրերին, գրահրատարակչական գործի կազմակերպիչ, որը տարիներ շարունակ նպաստել է հայ գրականության տարածմանն ու զարգացմանը:

Գնահատելի է նաև Ձեր գործունեությունը Հայաստանի գրողների միության նախագահի պաշտոնում, ինչպես նաև Ձեր երկարամյա աշխատանքը պարբերական մամուլում»,-ասված է Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:
 

← Վերադառնալ