03
04, 2017

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի նորընտիր նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Վուչիչին՝ Սերբիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Հանրապետության Նախագահը Սերբիայի նորընտիր Նախագահ Վուչիչին մաղթել է հաջողություն և նորանոր ձեռքբերումներ այդ բարձր ու պատասխանատու պաշտոնում:

Ընդգծելով, որ երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը խարսխված է պատմամշակութային ընդհանրությունների վրա, որոնք ամուր հենք են ծառայում միջպետական կապերի հետագա ընդլայնման համար, Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է Սերբիայի հետ համագործակցության զարգացումը թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթություններում:
 

← Վերադառնալ