14
12, 2016

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնիին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Պաոլո Ջենտիլոնիին՝ Իտալիայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով ամենայն հաջողություն և բազում ձեռքբերումներ պատասխանատու գործունեության մեջ` հանուն բարեկամ Իտալիայի և իտալացի ժողովրդի հետագա վերելքի ու բարօրության:

«Մեր երկրներին միավորում են հնամյա ամուր կապերը՝ խարսխված բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա: Ջերմությամբ եմ հիշում վերջերս Երևանում կայացած մեր անկեղծ քննարկումը՝ ուղղված այդ կապերի հետագա ամրապնդմանը։ Իտալիան Եվրոպայում Հայաստանի կարևորագույն գործընկերներից է, որի աջակցությունը նշանակալի է Հայաստան-ԵՄ զարգացող համագործակցության առաջմղման գործում»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:
 

← Վերադառնալ