Լրատվություն
Շնորհավորական
29
01, 2016
Նախագահը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ:
«Դուք մեր դասական երգարվեստի և երաժշտական աշխարհի նշանավոր ներկայացուցիչներից եք: Բարձր գնահատականի են արժանի Ձեր նվիրումը և արգասաբեր գործունեությունը՝ ի նպաստ ազգային օպերային արվեստի զարգացման: Դուք իրավամբ համարվում եք քսաներորդ դարի լավագույն տենորներից մեկը և այն երջանիկ հայորդիներից եք, ում երգը հիացրել ու ոգեշնչել է երաժշտասեր հասարակությանը ինչպես հայրենիքում, այնպես էլ նրա սահմանններից դուրս:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ստեղծագործական նորանոր նվաճումներ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: