05
11, 2015

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Յուրի Շուքուրյանին՝ 75-ամյակի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամ, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Յուրի Շուքուրյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ։

«Դուք մեծ ավանդ ունեք Հայաստանում ինֆորմատիկայի, հաշվողական տեխնիկայի և ինֆորմացիոն համակարգերի զարգացման բնագավառներում: Ձեր գիտական և գիտակազմակերպական տևական և արդյունավետ գործունեությունն արժանի է գնահատանքի:

Ծանրակշիռ է Ձեր վաստակը երիտասարդ մասնագետների պատրաստման գործում: Դուք այսօր էլ շարունակում եք Ձեր դասախոսական-մանկավարժական շնորհակալ աշխատանքը:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, եռանդ և գիտական ու մանկավարժական նորանոր հաջողություններ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:
 

← Վերադառնալ