11
09, 2015

Նախագահը շնորհավորել է Յուրի Յուզբաշյանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ վաստակավոր մանկավարժ, խմբավար Յուրի Յուզբաշյանին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ:

«Զգալի է Ձեր ներդրումը Հայաստանի երգչախմբային արվեստը հարստացնելու և զարգացնելու գործում: Գնահատանքի է արժանի նաև Ձեր անխոնջ մանկավարժական գործունեությունը:

Մաղթում եմ Ձեզ առողջություն և նոր ձեռքբերումներ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական հեռագրում:
 

← Վերադառնալ