Լրատվություն
Շնորհավորական
12
04, 2015
Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին՝ ծննդյան 60-ամյակի առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանին՝ ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ:
«Հարգելի պարոն Սիմոնյան,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ:
Այսօր՝ Ձեր հոբելյանի օրը, մենք արժևորում ենք Ձեր արդյունավետ գործունեությունը Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում: Որպես պատմաբանի և գիտական ուսումնասիրությունների ղեկավարի, Ձեր գիտակրթական և մանկավարժական բազմամյա աշխատանքն արժանի է բարձր գնահատականի:
Շնորհավորելով հոբելյանական տարեդարձի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նոր հաջողություններ Ձեր շնորհակալ գործունեության մեջ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: