Լրատվություն
Շնորհավորական
09
01, 2015
Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Օֆելյա Համբարձումյանին՝ ծննդյան 90-ամյակի առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանին՝ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ:
«Տասնամյակներ շարունակ Դուք եղել եք ոչ միայն հայ ժողովրդական երգի անզուգական կատարող, այլև հայ երգարվեստը բարձրացրել եք նոր մակարդակի: Ձեր երգով հիացել, ոգեշնչվել ու դաստիարակվել են սերունդներ՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքում:
Ձեր բարձր արվեստով նպաստել եք հայ երգի տարածմանն ու հանրահռչակ-մանը՝ վայելելով համաժողովրդական մեծ սեր:
Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանիկ կյանք և ամենայն բարիք»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: