04
08, 2014

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամային՝ ծննդյան օրվա առթիվ, մաղթել քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ:

«Մեծարգո պարոն Նախագահ,

Հայաստանը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների հետ ձևավորված գործընկերային սերտ հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի և վստահության, ընդհանուր արժեքների և ձգտումների վրա: Երախտագիտություն եմ հայտնում Ձեզ մեր երկրների միջև համակողմանի համագործակցության զարգացման և Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ուղղված աջակցության համար:

Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև բարեկամական կապերը կշարունակեն կրել վերընթաց բնույթ՝ նոր, խոստումնալից հեռանկարներ բացելով մեր երկրների և ժողովուրդների խաղաղ ու բարեկեցիկ ապագայի համար»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

 

← Վերադառնալ