13
06, 2014

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի Պետության Նախագահ Ռեուվեն Ռիվլինին

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռեուվեն Ռիվլինին՝ Իսրայելի Պետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

«Շնորհավորում եմ Ձեզ Իսրայելի Պետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման շրջանում հայ-իսրայելական հարաբերությունները նոր որակ կստանան՝ միտված երկկողմ փոխգործակցության շարունակական ամրապնդմանն ու խորացմանը՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների:

Մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և հաջողություններ, իսկ Իսրայելի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:
 

← Վերադառնալ