Շնորհավորական
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլին
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլին:
ՀՀ Նախագահը Հայաստանի հանրապետական կուսակցության և անձամբ իր անունից ջերմորեն շնորհավորել է Ժոզեֆ Դոլին և Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը ս. թ. մայիսի 22-ից 25-ը կայացած Եվրոպական խորհրդարանի ընտրություններում ԵԺԿ հաղթանակի կապակցությամբ:
«Ինչպես նախորդ, այնպես էլ այս ընտրություններում ԵԺԿ-ի՝ որպես Եվրոպան համախմբող, եվրոպական ինքնությունը և գաղափարն առաջ մղող ամենաազդեցիկ քաղաքական ուժի հաղթանակը միանգամայն սպասելի էր: Այս դժվարին ժամանակաշրջանում տարած հաղթանակը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ԵԺԿ-ն և նրա անդամ կուսակցությունները շարունակում են մեծ վստահություն վայելել եվրոպացի ընտրողների շրջանում:
Հավատացած եմ, որ ԵԺԿ ընտանիքը կշարունակի սատարել Հայաստանին Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա ընդլայնման և խորացման գործում»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: