Շնորհավորական
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Վարչապետ Նարենդրա Մոդիին
Նախագահ Սերժ Սարգսյանը Հնդկաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հանրապետության Վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Նարենդրա Մոդիին:
«Վստահ եմ, որ Ձերդ Գերազանցության պաշտոնավարումը մեծապես կնպաստի բարեկամ Հնդկաստանի շարունակական զարգացմանը և անխափան առաջընթացին:
Հայ-հնդկական ավանդական ջերմ հարաբերությունները դարավոր պատմություն ունեն: Վերջին տարիների ընթացքում մեր երկրների միջև ծավալվել է բարեկամության և փոխվստահության վրա հիմնված քաղաքական երկխոսություն: Հայաստանը պատրաստակամ է ապագայում ևս շարունակել ամրապնդել սերտ համագործակցությունը Հնդկաստանի հետ՝ ի շահ մեր ժողովուրդների:
Մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և հաջողություններ Ձեր բարձր պաշտոնում բոլոր ծրագրերի իրականացման գործում»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: