Լրատվություն
Շնորհավորական
20
03, 2014
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Նախագահին և Իսլամական հեղափոխության առաջնորդին՝ Նովրուզի կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիին և Իսլամական հեղափոխության առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեին՝ իրանական ամանորի՝ Նովրուզի կապակցությամբ:
Բարձր գնահատելով երկու երկրների միջև փոխշահավետ գործընկերության և բազմաբնույթ համագործակցության ներկայիս մակարդակը՝ Հանրապետության Նախագահը համոզվածություն է հայտնել, որ երկու պետությունների և ժողովուրդների պատմականորեն ջերմ հարաբերություններն ունեն հետագա զարգացման և ընդլայնման զգալի ներուժ: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Իրանի բարեկամական հարաբերությունները կշարունակեն իրենց զարգացման վերընթաց ուղին և կծառայեն տարածաշրջանում խաղաղության հաստատման և կայունության ամրապնդման գործին: