Լրատվություն
Շնորհավորական
29
12, 2013
Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել արձակագիր Անտոնինա Մահարուն՝ ծննդյան 90-ամյակի առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել արձակագիր Անտոնինա Մահարուն՝ ծննդյան 90-ամյակի առթիվ:
«Հարգելի տիկին Մահարի,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ:
Դուք ապրել եք բարդ, բայց և բովանդակալից կյանք՝ լինելով հայ մեծանուն գրող Գուրգեն Մահարու գրչակիցը, զինակիցն ու կյանքի ընկերը: Անցել եք դժվարին ճանապարհ, բայց Ձեր մեջ միշտ վառ եք պահել լուսավոր սերն ու հավատը կյանքի, ապագայի և բարու հաղթանակի հանդեպ: Եվ դրանք գեղարվեստորեն արտահայտված են նաև Ձեր ստեղծագործություններում:
Մաղթում եմ Ձեզ առողջություն և ամենայն բարիք»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: