21
09, 2013

Նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ ՀՀ Անկախության տոնի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի Թագուհի Եղիսաբեթ Երկրորդը: «Ինձ համար մեծ հաճույք է Ձերդ Գերազանցությանը հղելու շնորհավորանքներ Ձեր ազգային տոնի առթիվ՝ միաժամանակ գալիք տարում երջանկության և բարօրության լավագույն մաղթանքները փոխանցելով Հայաստանի Հանրապետության ժողովրդին»,-ասված է Թագուհի Եղիսաբեթ Երկրորդի շնորհավորական ուղերձում:

Տոնի առթիվ Սերժ Սարգսյանին շնորհավորել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը: «Առանցքային է Ձեր երկրի ակտիվ ներգրավվածությունը Կազմակերպության աշխատանքներում՝ միտված խաղաղության, զարգացման և մարդու իրավունքների պաշտպանության մեր ընդհանուր նպատակներին»,-ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի շնորհավորական ուղերձում:

ՀՀ Անկախության 22-րդ տարդեարձի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ են հղել նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահ Յոախիմ Գաուկը, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ Էվելին Վիլդմեր-Շլումֆը, Լիբանանի Հանրապետության Նախագահ Միշել Սուլեյմանը, Ճապոնիայի կայսր Ակիհիտոն, Սաուդյան Արաբիայի Թագավոր Աբդուլա բին Աբդել Ազիզ Ալ Սաուդը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Հնդկաստանի Հանրապետության Նախագահ Պրանաբ Մուքերջին, Թուրքիայի Հանրապետության Նախագահ Աբդուլլահ Գյուլը, Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Իռլանդիայի Նախագահ Մայքլ Դանիել Հիգգինսը, Կորեայի Հանրապետության Նախագահ Փաք Գյոն Հեն, Մեքսիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Էնրիկե Պենյա Նիետրոն, Ալժիրի Ժողովրդավարական Ժողովրդական Հանրապետության Նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան, Բենինի Հանրապետության Նախագահ Բոնի Յային, Ինդոնեզիայի Հանրապետության Նախագահ Սուսիլո Բամբանգ Յուդհոյոնոն, Հորդանանի Հաշիմյան Թագավորության Թագավոր Աբդալլահ Երկրորդ բին ալ-Հուսեինը, Ավստրիայի Հանրապետության Նախագահ Հայնց Ֆիշերը, Նիդերլանդների Թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրը, Ուկրաինայի Նախագահ Վիկտոր Յանուկովիչը, Ղախաստանի Հանրապետության Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Տաջիկստանի Հանրապետության Նախագահ Էմոմալի Ռահմոնը, Կանադայի գեներալ-նահանգապետ Դեյվիդ Ջոնստոնը, Կատարի Պետության Էմիր Թամիմ Բին Համադ Ալ-Թանին, Կիպրոսի Հանրապետության Նախագահ Նիկոս Անաստասիադիսը, ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Լատվիայի Հանրապետության նախագահ Անդրիս Բերզինշը, Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության Նախագահ Մահինդա Ռաջապակսան, Ուզբեկաստանի Հանրապետության Նախագահ Իսլամ Քարիմովը, Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահ Բաշար ալ-Ասադը, Քուվեյթի Պետության Էմիր Շեյխ Սաբահ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահը, Կորեայի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության գերագույն ազգային ժողովի նախագահության Նախագահ Կիմ Են Նամը, Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Նախագահ Դիլմա Ռուսեֆը, Կուբայի Հանրապետության պետական խորհրդի և նախարարների խորհրդի Նախագահ Ռաուլ Կաստրո Ռուսը, Բուլղարիայի Հանրապետության Նախագահ Ռոսեն Պլևնելիևը, Իտալիայի Հանրապետության Նախագահ Ջորջո Նապոլիտանոն, Մոլդովայի Հանրապետության Նախագահ Նիկոլայ Տիմոֆտին, Լեհաստանի Հանրապետության Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, Նեպալի Ժողովրդավարական Հանրապետության Նախագահ Ռամ Բարան Յադավը, Սերբիայի Հանրապետության Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը, Ռումինիայի Նախագահ Տրայան Բասեսկուն, Հունաստանի Հանրապետության Նախագահ Կարոլոս Պապուլիասը, Թաթարստանի Նախագահ Ռուստամ Միննիխանովը, Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության Նախագահ Չումալի Սայասոն, Բոթսվանայի Հանրապետության Նախագահ լեյտենանտ գեներալ Կհամա Յան Կհամայը, Վրաստանի Նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, Շվեդիայի Թագավոր Կարլ Տասնվեցերորդ Գուստավը, Իսպանիայի Թագավոր Խուան Կառոլոս Առաջինը, Բահրեյնի Թագավորության Թագավոր Համադ Բին Իսա Ալ Խալիֆան, Դոմինիկյան Հանրապետության Նախագահ Դանիլո Մեդինան, Սլովենիայի Հանրապետության Նախագահ Բորութ Պահորը, Պերույի Հանրապետության Նախագահ Օլյանտա Ումալա Տասսոն, Սլովակիայի Հանրապետության Նախագահ Իվան Գաշպարովիչը, Բելգիայի Թագավոր Ֆիլիպը, Ավստրալիայի Միության գեներալ-նահանգապետ Քվենթին Բրայսը, Թաիլանդի Թագավորության Թագավոր Բհումիբոլ Ադուլյադեջին, Ղրղզստանի Նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, Մակեդոնիայի Հանրապետության Նախագահ Գյորգե Իվանովը, Մարոկկոյի Թագավոր Մուհամմադ 6-րդը, Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին, Էստոնիայի Հանրապետության Նախագահ Տոոմաս Հենդրիկ Իլվեսը, Կիպրոսի Հանրապետության Նախագահ Նիկոս Անաստասիադեսը, Ֆիլիպինների Հանրապետության Նախագահ Բենինո Աքինոն, Թունիսի Հանրապետության Նախագահ Մուհամմեդ Մոնսեֆ Մարզուկին:
 

← Վերադառնալ