Շնորհավորական
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին:
«Հարգելի Դմիտրի Անատոլիի,
Սրտանց և ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ:
Պետական և քաղաքական գործունեության Ձեր հարուստ փորձով, Ռուսաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված հետևողական ջանքերով Դուք խորը հարգանքի եք արժանացել:
Հայաստանում Ձեզ գիտեն որպես հայ-ռուսական դաշնակցային գործընկերության հետագա ամրապնդման վճռական կողմնակցի: Այդ գործընկերությունն անփոփոխ կերպով ընդլայնվում է՝ ի նպաստ մեր երկրների եղբայրական ժողովուրդների, ի շահ տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդման:
Ակնկալում եմ, որ մեր միջև ձևավորված վստահելի, բարեկամական հարաբերությունները հետագայում ևս կնպաստեն տնտեսական և ներդրումային համատեղ նախագծերի իրականացմանը, կաջակցեն գիտատեխնիկական և մշակութային-հումանիտար ոլորտներում մեր երկրների միջև համագործակցության խորացմանը:
Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի Դմիտրի Անատոլիի, քաջառողջություն, երջանկություն և բարօրություն»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: