04
09, 2013

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ ա Շանայի առթիվ


Հայաստանի հրեական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ ա Շանայի կապակցությամբ:

Մեր երկու ժողովուրդների մշակութային, քաղաքակրթական և քաղաքական կապերն ունեն դարերի և հազարամյակների պատմություն: Մենք ուրախ ենք, որ դրանք ժամանակի ընթացքում հարստանում են, այդ թվում նաև Հայաստանում ապրող ու գործող հրեական համայնքի ջանքերով:

Մենք այսօր կիսում ենք ձեր ուրախությունը և մեր հրեա հայրենակիցներին մաղթում տոնական տրամադրություն, նորանոր հաջողություններ ինչպես համայնքային, այնպես էլ անձնական կյանքում:
 

← Վերադառնալ